Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Ծառուկյանը հանդիպել է համաժողովրդական շարժման գրասենյակների ներկայացուցիչների հետ

Ծառուկյանը հանդիպել է համաժողովրդական շարժման գրասենյակների ներկայացուցիչների հետ
07.12.2014 | 14:33

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցության պատգամավորներն ու համաժողովրդական շարժման գրասենյակների ներկայացուցիչներն երեկ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ աշխատանքային խորհրդակցություն են անցկացրել:
«Կենտրոն» հեռուստաընկերությունը հայտնում է, որ հանդիպման ընթացքում կուսակցության ներկայացուցիչներն ամփոփել են գրասենյակների կատարած աշխատանքներն ու քննարկել առաջիկայում իրականացվելիք ծրագրերը: Անդրադարձ է կատարվել նաև երկրում ստեղծված տնտեսական իրավիճակին ու Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին:
«Բոլորի ուզածն է, որ իրենց կյանքում փոփոխություն լինի։ Բոլոր պաշտոնյաներն էլ պետք է իմանան, որ ոչ մեկի պաշտոնը մշտական չէ, ոչ մեկի պապական սեփականությունը չէ։ Եթե իրենց պարտավորությունները չեն կարողանում իրականացնել, ուրեմն իրենց տեղը պետք է զիջեն նրանց, ովքեր կարող են այդ ծրագիրը իրականացնել, և ժողովուրդը արժանապատիվ ապրի»,- ասել է Ծառուկյանը։
ԲՀԿ-ի առաջնորդը նաև նշել է, որ իրենց ամեն օր միանում են նոր քաղաքական ուժեր, անհատներ, հասարակական կառույցներ։

Դիտվել է՝ 1368

Մեկնաբանություններ